Արտակարգ: Վթարի է ենթարկվել Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվը․ կա 18 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 13։00-ի սահմաններում ПАЗ մակնիշի 43 OO 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Ճամբարակ ավտոճանապարհի Գոշ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և, առաջ ընթանալով, հայտնվել է ձորակում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 18 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենայում եղել է Կոտայքի մարզի Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվը: Նրանք մեկնում էին Գոշավանք։ Ավտոբուսում էլ եղել է 25-ից ավելի ուղևոր։

Понравилась статья? Поделиться с друзьями: