Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Արփին, ևս միանում է Made in Armenia արշավին:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փոքրիկ դստեր՝ Արփիի լուսանկարները, որոնց կից գրել է.
«Արփին իր սիրելի զգեստով միանում է մեր արշավին
#ԱրտադրվածէՀայաստանում
#MadeinArmeniaAlex»:
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը նշել էր, որ այսուհետ թե´ առօրյա հագուստը և թե´ պաշտոնական-արարողակարգային հագուստը գնելու է բացառապես հայ դիզայներների արտադրանքը ներկայացնող խանութներից:
Հավատարիմ մնալով իր խոստմանը՝ վերջինս պաշտոնական միջոցառումներին մշտապես ներկայանում է հայկական արտադրության զգեստներով՝ միաժամանակ նշելով և գովազդելով տվյալ բրենդը:
Փաստորեն, նրա դուստրերը ևս անցել են հայկական արտադրության հագուստներին: