Բակո Սահակյանը պատրաստվում է լքել Արցախի նախագահի պաշտոնը..

«Մեր տեղեկությունների համաձայն՝ Ար­ցախի ներքաղաքական կյանքում իրավիճակը բավականին լարված է, թեպետ այս մասին փորձում են հնարավորինս քիչ բարձրաձայնել:

Որոշ շրջանակներ վստահաբար պնդում են, որ Բակո Սահակյանն արդեն իսկ պատրաստվում է հեռանալ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից, միայն թե մտածում են այս ամենն ավելի անցնցում իրա­կանացնելու մասին:

Թե ինչու է Արցա­խում իրավիճակ փոխվել, մի մասը պայ­մանավորում են Հայաստանում տեղի ու­նեցածի տրամաբանական շարունակու­թյամբ, մյուս մասը՝ մտահոգված են Ար­ցախի հիմնախնդրի վերաբերյալ հնարա­վոր զարգացումներով:

Իսկ ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել Մար­տական խաչի ասպետ, ազատամարտիկ Վահան Բադասյանը՝ ընդդիմադիր քա­ղաքական ուժ ստեղծելով և  արցախյան գործող իշխանությունների հեռանալն արագացնելով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Понравилась статья? Поделиться с друзьями: