Բնակարանում հայտնաբերվել են ամուսիններ՝ մահացած վիճակում

 

Հունվարի 7-ին, ժամը 13:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշեն 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Բ. Ա.-ի բնակարանի դուռը: Խոհանոցի լվացարանի մոտ՝ հատակին ընկած, հայտնաբերվել են Բ. Ա.-ի (ծնված 1938 թ.) և ննջասենյակում՝ Ք. Ա.-ի (ծնված 1933 թ.) դիերը:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ են:

Понравилась статья? Поделиться с друзьями: