Բնակարանում 7 հոգի թունավորվել են շմոլ գազից. նրանցից 4-ը երեխաներ են..

 

Հունվարի 7-ին, ժամը 21.55-ին և ժամը 22.35-ին, հիվանդանոցներից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդումներ են ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Կուրղինյան փողոցի 21 շենքի մի բնակարանից բուժօգնության են տեղափոխվել 1982թ. ծնված Հայկազ Հ-ն, 1943թ. ծնված Քաղցրիկ Վ-ն, 1987թ. ծնված Լուիզա Ա-ն, 2015 թ. ծնված Դավիթ Ղ-ն, 2014թ. ծնված Լիա Ղ-ն, 2008թ. ծնված Կարեն Ղ-ն և 2014թ. ծնված Մարիամ Ղ-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը՝ անսարք գազի կաթսայից գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Կատարվում է քննություն:

Հունվարի 7-ին, ժամը 07.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1980թ. ծնված Սուսաննա Մ-ն, 2000թ. ծնված Թագուհի Խ-ն և 2005թ. ծնված Արծրուն Խ-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք հունվարի 6-ին, ժամը 22.30-ին, տանը թունավորվել են շմոլ գազի արտահոսքից:

Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Կատարվում է քննություն:

Понравилась статья? Поделиться с друзьями: