Բնության անգին բարիքը. խոտաբույս, որը հիսունից ավել հիվանդություններ է բուժում

Այսօր EnterTrain-ը կպատմի մեզ բոլորիս հայտնի և սիրելի ուրցի բուժիչ հատկությունների մասին։ Այս բնական հակաբիոտիկը նաև հակավիրուսային, սպազմոլիտիկ, անտիսեպտիկ, հատկություններով է օժտված։ Ուրցը ոչնչացնում է ախտածին մանրէները, խթանում է օրգանիզմի պաշտպանական ուժերը,մաքրում է շլակներից, մեծացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, խթանում է լեյկոցիտների ձևավորմանը։

 

Ուրցի եթերայուղը հազարապատիկ բացելու դեպքում էլ այն միևնույնն է ոչնչացնում է ստաֆիլոկոկը։ Այս եթերայուղը ի վիճակի է 90 տոկոսով ոչնչացնել ախտածին միկրոօրգանիզմները ընդամենը երեք ժամում՝ գոլորշացման ընթացքում։

Ամենից հաճախ այս բույսը կիրառում են ինֆեկցիոն–շնչառական հիվանդությունների դեպքում։ Այն բուժիչ ազդեցություն է գործում հազի, լարինգիտի, կոկորդի բորբոքումների, ասթմատիկ երևույթների, քթի խոռոչի վարակիչ պաթոլոգիաների դեպքում, ջրիկացնում է խորխը, փափկեցնում է լորձաթաղանթը։

Այս բուրավետ խոտն օգնում է նաև ընկճախտի, մշտական հոգնածության, ուշադրության ցածր կենտրոնացման դեպքում։ Բացի այդ, ուրցը լավացնում է հիշողությունը, կարգավորում է արյան շրջանառությունը, կարգի է բերում ցածր ճնշումը։

Ուրցը օգտագործվում է նաև.

• Արգանդի լորձաթաղանդի բորբոքման և կանդիդոզի դեպքում,

• Եղունգների սնկային հիվանդությունների դեպքում,

• Ոչնչացնում է մակաբույծներին,

• Որպես միզամուղ,

• Միջատների խայթոցների դեպքում

• Բարելավում է մաշկի և մազերի վիճակը

Մենք սովոր ենք օգտագործել ուրցը որպես համեմունք կամ թեյ, սակայն նրա բուժական հատկությունները նույնպես պակաս ուշադրության արժանի չեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: