Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
47 ԴԱՏԱՎՈՐ և 25 ԴԱՏԱԽԱԶ ՍՊԱՆԵԼ ԵՆ 5 ՀՈԳՈՒ ԴԵՌ ՕՐՕՐՈՑՈՒՄ․
Միայն 2008 թ-ի մարտի 1-ի գործերով ապօրինի դատապարտվել են 70 քաղբանտարկյալ։
Բոլորին միասին դատապարտել են 256 տարվա ազատազրկման։
70 անձ,ազգի ակտիվ հայրենասեր սերուցքը կտրվել է իր ընտանիքից և խոշտանգվել բանտերում։Նույն տառապանքին արժանացել են նրանց ընտանիքները։
Այս ամենը կատարել են 47 դատավոր։
Մեղադրանքը պաշտպանել են 25 դատախազ։
Այն որ դատավճիռները եղել են անարդար հաստատել է Եվրոպական Դատարանը։
Այսօր Նոր Հայաստանը սկսել է Եվրոդատարանի վճիռների հիման վրա փոխհատուցել 70 քաղբանտարկյալներին իրենց ապօրինի դատապարտման համար։
Սա է այսօրվա դատական և իրավապահ համակարգի իրական դեմքը։
Սա է նրանց արդարությունը,անաչառությունը և անկախությունը։
Բոլորը անխտիր պետք է պատասխան տան խեղված մարդկային ճակատագրերի համար։
Տեղեկացրեք Ձեր մտերիմներին