Բոլորին շնորհակալություն և համբերություն եմ մաղթում, մինչև այս փորձությունից պատվով ազատվենք, իսկ որ ազատվելու ենք , մի գրամ կասկած չունեմ…

Ես կարծում եմ, որ առաջին հերթին մեր շոնորհակալությունհը պետք է հայտնենք բոլոր բուժաշխատողներին և լրատվամիջոցներին, որ կարողանում են քաղաքացների հետ ճիշտ համագործակցել։

ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երաժիշտ, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը՝ անդրադառնալով Հայաստանում հայտարարված մեկամսյա արտակարգ դրությանը։

«Բոլորին շնորհակալություն և համբերություն եմ մաղթում, մինչև այս փորձությունից պատվով ազատվենք, իսկ որ ազատվելու ենք , մի գրամ կասկած չունեմ»,-ասաց նա։

Հարցին՝ Կառավարության անդամներն ու Առողջապահության նախարարը հորդորում են տանից դուրս չգալ, հետևում եք հորդորներին։

«Հետևում եմ բոլոր հորդորներին, Փառք Աստծու երաժշտությամբ եմ զբաղվում։ Այս օրերին հորինել եմ նոր երաժշտություն և զբաղվում եմ նոր երաժշտություններ արարելով, իհարկե հետևելով բոլոր նորություններին»,-շեշտեց Արա Գևորգյանը։

Երաժշտի խոսքով՝ նա միշտ պատրաստ է իր հնարավորության սահմաններում օգտակար լինել հանրությանը՝ իր անձնական ուժով, մեքենայով, ինչով, որ կարող է։

Понравилась статья? Поделиться с друзьями: