ԲՌԱՎՈ՝ Ամանորին ընդառաջ Գորիսի համայնքապետի նվերը 18 տարի անվասայլակին գամված Արամին:

Առաջին կարգի զինհաշմանդամություն ունեցող Արամ Սարգսյանը կաշխատի Գորիսի սպորդպրոցում. Համայնքի ղեկավարը Ամանորին ընդառաջ տեսակցել է Արամին և աշխատանքի առաջարկ արել;Արամ Սարգսյանը 2000թ.-ին՝ զինծառայության ընթացքում, հրազենային վնասվածք է ստացել: «Արիության համար» մեդալի արժանացած երիտասարդը շուրջ 18 տարի անվասայլակին է, տանը:

Արամը միակն է Գորիս համայնքում, ով ունի առաջին կարգի զինհաշմանդամություն: Ամանորին ընդառաջ Առուշ Առուշանյանն այցելել է Արամին և առաջարկել աշխատանքի անցնել սպորտդպրոցում: Համայնքի ղեկավարի հետ խոսվել է տեղաշարժման հնարավորության և Արամի համար ավտոմեքենա ձեռք բերելու հարցի մասին: Առաջիկայում ֆոնդերի հայթայթման ուղղությամբ աշխատանք կտարվի: Համայնքի ղեկավարի որոշմամբ Ամանորին ընդառաջ դրամական աջակցություն են ստացել նաև համայնքում առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անձինք:

Понравилась статья? Поделиться с друзьями: