ԲՌԱՎՈ: Ոնց կլինի սիթիների կալյասկեքով ման չգանք՝ Երևի մենք հետամնաց ենք…»:Ստյոպա Սաֆարյան

 

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոնց հասկացա գրառումներից՝ ազգս հեղափոխությունից հետո շատ թավշյա, փխրուն հոգի է ձեռք բերել ու չի թողնում, որ բարերարի սիթին սնանկանա։ Շատ սկզբունքային ու բարձր արժեքներ դավանող ազգ ենք, էհ… Ոնց կլինի սիթիների կալյասկեքով ման չգանք՝ մեջը երկու լավաշ։ Բա սազում ա՞, որ ինչ-որ փոքր խանութից առնենք…. Ախր հազարամյակների ազգ ենք, Բաբելոն ու Տիզբոն էլ էինք սուպերմարկետներից առնում… Իսկ ես, ինչպես նախկինում, որքան էլ բարդ է, առևտուրս արել ու գումարս գիտակցաբար տվել եմ փոքր ու միջին բիզնեսին։ Երևի մենք հետամնաց ենք…»:

Понравилась статья? Поделиться с друзьями: