ԲՌԱՎՈ: Պատգամավորի աշխատավարձից բացակայության համար պահվել է 1 մլն 244 հազար 503 դրամ:

ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորների հետ վերջնահաշվարկ կատարվելու է:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան նշեցին ԱԺ աշխատակազմից: Միեւնույն ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել` խնդրելով տրամադրել ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորների հերթական ու արտահերթ նիստերից, հանձնաժողովների նիստերից անհարգելի բացակայությունների համար աշխատավարձերից պահված գումարի չափը: Ամենաշատը անհարգելի բացականեր ունեցող պատգամավորը «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Զաքարյանն է. նա ունի 40 բացակա, եւ նրա աշխատավարձից, ընդհանուր առմամբ, պահվել է 1 մլն 244 հազար 503 դրամ:

Понравилась статья? Поделиться с друзьями: