Գագիկ Սուրենյանի կարևոր գրառումը:

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, ապա նույնքան աստիճանով կբարձրանա: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով՝ փետրվարի 5-ին եղանակը նորից կտաքանա: «Այս երկու օրը մի փոքր ցրտում է, բայց փետրվարի 5-ից նորից սկսում է լավ տաքանալ։

Փետրվարի 1-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտիներում` անձրևի տեսքով: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ»,- նշված է Սուրենյանի գրառման մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: