Պարզվել են ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսման պատվիրատուները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Հարցին՝ պատվիրատուները Հայաստանի՞ց են, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Այո»։
Միևնույն ժամանակ ԱԱԾ տնօրենը վստահեցրեց, թե իրենց գաղտնալսողներն ԱԱԾ-ից չեն։ Ինչ վերաբերում է գաղտնալսման շարժառիթին, Արթուր Վանեցյանն ասաց․ «Շարժառիթն այն է, որ Արթուր Վանեցյանը հրաժարական ներկայացներ, թուլացնեին և այլն: Հիմնական նպատակը եղել է իմ հրաժարականը, և մամուլում, որոշ լրատվամիջոցներում հարձակումները, հրապարակումների 90 տոկոսը սուտ է, և դա խոսում է այն մասին, որ փորձում են իմ ու ԱԱԾ-ի վարկանիշը նվազեցնել»:
«Գաղտնալսման եղանակն այս պահին պարզվում է»,- ասաց Ա. Վանեցյանը։