Գլխավոր դատախազությունը՝ Միհրան Պողոսյանի մասին

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը սոցկայքի իր էջում գրել է. «Նկատի ունենալով բազմաթիվ լրագրողների կողմից ներկայացված բանավոր հարցադրումները՝ տեղեկացնում եմ, որ Միհրան Պողոսյանի հանձնման գործընթացի վերաբերյալ տվյալ պահին հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկությունն այն է, որ նրան հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում և էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է սահմանված իրավական ընթացակարգերին համապատասխան:
Գործընթացի վերաբերյալ, ելնելով դրա շահերից, հետագայում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն»:

Հիշեցնենք՝ մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որի՝ ՌԴ-ում կալանավորված ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի խափանման միջոցը փոխվել է. նրա համար սահմանել է տնային կալանք:

Понравилась статья? Поделиться с друзьями: