«Գնացել է թարս աճած խիար ուտելու… Փաստորեն, եթե մինչև հիմա էս էշության հեղինակները գետինը չեն մտել, ուրեմն գետինն էլ է հրաժարվում սրանց ընդունել» Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Միտքդ Խոր Վիրապ, խոսքդ՝ Գանձասար, հերոս մեր արդար»։ Շատ հավաստի աղբյուրները հայտնում են, որ մեծ, շատ մեծ, շատ-շատ մեծ, շատ-շատ-շատ մեծ պոՎետ Բարսեղյան Ավետի ու հզորագույն, շատ հզորագույն, շատ-շատ հզորագույն, շատ-շատ-շատ հզորագույն երգչիստ Ամյան Ռազմիկի այս շեդեվըՌը լսելով Սերժիկ Սարգսյանն ասել է՝ իաաա, իրո՞ք։ Ու գնացել է թարս աճած խիար ուտելու։ Փաստորեն, եթե մինչև հիմա էս իշության հեղինակները գետինը չեն մտել, ուրեմն գետինն էլ է հրաժարվում սրանց ընդունել»։

Понравилась статья? Поделиться с друзьями: