Գոնե մարմնավաճառից մի level բարձր եղեք…Չնայած ձեր գործն է.

Արա, բայց հետաքրքիր կերպեր են էս նախկինները։

Սրանց, արդեն մեկ տարի շարունակ, առանց բացառության ամեն օր, հասարակության տարբեր շերտեր վատաբանում են, վիրավորում են, հայհոյում են տարբեր բնույթի, և վերջապես, քֆռտում են, բայց այդ ամենից այդ մարդակերպերը բոլորովին չեն նեղվում։

Ինձ հետաքրքիր է, արդյոք դրանք քիչ ըմ չեն ազդվում հասարակության նզովանքից և հայհոյանքից։ Մինչև վերջերս համոզված էի, որ ցանկացած հայ, առավել ևս հայ տղամարդ, ունի իր ուրույն պատիվն ու թասիբ:

Բայց, ցավոք, նախկինները այնքան են ցայտնոտի մեջ ընկել իրենց լափածի բացահայտումից, որ էլ ինչ թասիբ, ինչ պատիվ։

Ոմանք էլ, ովքեր չեն եղել թալանի մեջ, զբաղվել են այդ ամենի սրբագրմամբ ու շատ էլ լավ վճարվել սրբագրության և խմբագրության համար։ Նախկինների այդ երկու շերտերը և նրանց կողմից ֆինանսավորվող fake-երը իրականում կորցրել են հայ մարդու թասիբը և նրանց լույսը բացվում է իրենց հասցեին հեղված հայհոյանքներով, նրանց լույսը փակվում է նույն հայհոյանքների առնվազն կրկնապատիկով։

Պարոնայք նախկիններ և fake-եր, դուք իրականու՞մ այդ աստիճանի հավասարվել եք պլենտուզին, որ ձեր համար միևնույնն է, թե ինչ են ասում ձե՞զ։ Հավատս չի գալիս, որ հայ մարդը, անկախ նախկինում զբաղեցրած դիրքից, կարող է լինել այդքան լաթ։

Լավ, եթե նույնիսկ դուք չեղ նեղվում ձեր հասցեին հնչած տարատեսակ հայհոյանքներից, անեծքներից, գոնե մտածեք ձեր երեխաների մասին։ Չէ որ նրանք կարդում են այն, ինչ գրում են ձեզ․․․․․․

Համեմամատականի համար բերեմ մի օրինակ։ Եթե որևէ տղամարդ, հանգամանքների բերումով մարմնավաճառությամբ զբաղվող որևէ կնոջ лобовой ասի <<այ պոռնիկ>>, տվյալ մարմնավաճառը իր չեղած պատիվը այնպես կպահի, որ կողքինին կթվա, թե այդ կինը գուցե և կույս է։

Ինչ եմ ուզում ասել, նույնիսկ հանգամանքների բերումով մարմնավաճառ դարձած կինը ունի թասիբ։ Գոնե մարմնավաճառից մի level բարձր եղեք։ Չնայած ձեր գործն է, ուզում եք հավասար էլ մնացեք։

Ի դեպ, ինչ վերաբերում է հասարակության հայհոյանքներին և անեծքներին, բոլորովին մի զարմացեք։ Դուք դրան եք արժանացել ձեր գործունեության ընթացքում։

Ցանկացած գործչի գնահատականը տալիս է ընտրողը / հասարակությունը։

Աղբյուր՝ Էդգար Մխիթարյան

Понравилась статья? Поделиться с друзьями: