Դաժանաբար սպանություն: Մոր ու որդու պարանոցները կտրած են հայտնաբերել…ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

 

Տավուշի մարզի Բերդ քաղաքի տներից մեկում այսօր կեսօրին հայտնաբերվել է երկու քաղաքացու դի, նրանք մայր ու որդի են:

Արտաքին զննությամբ՝ քաղաքացիների պարանոցները կտրված են: Նրանց հայտնաբերել են հարևանները և դիմել իրավապահներին: Քիչ առաջ ArmLur.am-ին մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես, մեր տեղեկություններով` դեպքի վայրում գրություն է հայտնաբերվել, որում գրված է եղել.

«Ես սա արել եմ վրեժխնդրությունից դրդված, քանի որ նա շատ մարդկանց է բռնաբարել»: Ըստ երևույթին` սպանված տղամարդը նախկինում բռնաբարություն է գործել, և նրանից վրեժ է լուծել իր կողմից տուժած մարդկանցից մեկի հարազատը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: