Դաժան և սահմռկեցուցիչ վթար Սյունիքի մարզում․․․մահացել է մի ողջ ընտանիք

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:40-ի սահմաններում Երևամ-Մեղրի ավտոճանապարհի 335-րդ կմ հատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում, բախվել են Scania մակնիշի իրանական համարանիշներով բեռնատարն ու ВАЗ 2107 մակնիշի 35 OQ 302 համարանիշի ավտոմեքենան:

Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է:

Մահացածներից մեկը 3 տարեկան երեխա է և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածները ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը և երեխան:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 07-ը հաշվառված է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 26 շենքի բնակիչ, 30-ամյա Ծովակ Խաչատրյանի անվամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями: