Դավիթ Սանասարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում եղել է, խոսել ենք, զրուցել ենք, Փաշինյանը ոչ դատավոր է, ոչ դատախազ, որ այս գործերին խառնվի:

Այս մասին այսօր Քաղաքացու օրվա միջոցառումների ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողության պետ Դավիթ Սանասարյանը: Հարցին, թե վարչապետը հավատո՞ւմ է Սանասարյանի ազնվությանը. նա պատասխանեց․ «Այդ հարցերը տվեք վարչապետին: Ամենամեծ վստահությունն ու հավատը ժողովրդի կողմից է: Ես ամեն օրն եմ դա զգում, ավելի եմ ուժեղանում:

Պետք է հավատան Հայաստանի հաջողություններին, պետք չի, որ առանձին ինձ հավատան»: Հիշեցնենք, որ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են։

Անդրադառնալով ՊՎԾ պետի նոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանին նա նշեց, որ Քյարամյանը բավականին պորֆեսիոնալ է։ «Նա իր գործի վարպետն է, և ՊՎԾ-ում իր առաջին օրվանից մեծ օգուտներ է տվել»։

Սանասարյանը խոսելով Քյարամյանի դրամական միջոցների մասին՝ նա ասաց․ «Լավ է կարելի է հումորներ անել, կարող է ինքն էլ իր քեռուն շնորհակալ լինել, բայց կան մարմիններ, որոնք կարողեն բացահայտել, թե որտեղից նրան այդ գումարները․

հաշվի առնելով, որ ինքը դա ձեռք է բերել մինչև պետական որևէ պաշտոն տանելը, այսինքն՝ թող հիմա հետաքննություն անեն, մարմիններ կան՝ էթիկայի հանձնաժողով, թող պարզեն, թե որտեղից է այդ գումարները իրեն»․ասաց Սանասարյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: