Դատական համակարգում ոչ բոլորն են խղճով գործում և ես ոչ ոքի չեմ վստահում : Առաքել Մովսիսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե չի վստահում դատական համակարգին:

Նա իր որդու գործով քննության ընթացքում համոզվել է, որ դատական համակարգում ոչ բոլորն են խղճով գործում և նա չի վստահում ոչ ոքի:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու կալանքից ազատելու հարցի քննությունը: Սակայն դատական նիստը հետաձգվեց:

Հավելենք, որ Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը որպես մեղադրյալ ներգրավված է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործում։

Դեռեւս ապրիլին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ հենց նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան

Понравилась статья? Поделиться с друзьями: