«Դատավորը, որը Մանվելին ազատ է արձակել, պետք է հստակ պատասխան տա»

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող էջմիածինցիները ժամը   16։30 սահմաններում Երևան-Էջմիածին  ճանապարհը կբացեն, իսկ  դեկտեմբերի 23-ին կշարունակեն բողոքի գործողությունները:

«Վաղը ժամը 11։00-ին շարունակելու ենք մեր պայքարը։ Մենք չենք թողնելու ոչինչ այսպես։ Այն դատավորը, որը վճիռը կայացրել է, պետք է հստակ  պատասխան տա։ Մենք օրենքի շրջանակներում շարունակելու ենք պայքարել  Մանվել Գրիգորյանի կալանավորման, մեր երկրի արդարադատության համակարգի փոփոխության, նորոգման, հետագայում նմանատիպ  նախադեպերը կանխելու համար», ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին, ինչպես նաև զրկել նրան գեներալի կոչումից:

Понравилась статья? Поделиться с друзьями: