Հայ հետախույզ, ով լուծել է մեր տղաների վրեժը․ Ահա թե ինչպեսԱրցախի զորամասից մեկի հետախուզության պետ՝ մայոր Նելսոն Պետրոսյանը (անունը փոխված է) 2016 թվականի ապրիլի 2-ին մասնակցել է 116 մարտական դիրքը հայկական կողմին վերադարձնելու գործընթացին:
Նշենք, որ դա այն դիրքն է, որտեղ հերոսի մահով ընկել էին կապիտան Արմենակ Ուրֆանյանը, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը, գնդացրորդներ Քյարամ Սլոյանը և Անդրանիկ Զոհրաբյանը:
Պատմում է`
Ապրիլի լույս 2-ի գիշերը, նկատելով հակառակորդի ակտիվությունը, վերադաս հրամանատարության համաձայնությամբ, իմ ենթակայության տակ գտնվող հետախուզական վաշտը բերել եմ մարտական առաջին աստիճանի պատրաստության:
Հակառակորդի կողմից ձեռնարկած հրետանային հարվածների և մարտական դիրքերից մեկի վրա ձեռնարկած բացահայտ գրոհի ընթացքում եղել եմ օպերատիվ խմբի ավագ և տեղյակ եմ եղել բոլոր միջոցառումներին, մշտական կապի մեջ եմ եղել 116 դիրքում գտնվող կապիտան Արմենակ Ուրֆանյանի հետ:
Մարտը ղեկավարվել է ըստ անհրաժեշտության: Հակառակորդի գրոհը կասեցման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականցվել են տղաների կողմից:
Երկու գրոհ տղաները կասեցրեցին ու հետ մղեցին հակառակորդին, բայց երրորդ փորձի ժամանակ, որը բերեց ուժերի ու տեխնիկայի գերակշիռ ճնշման, զոհվեցին կապիտան Արմենակը, Քյարամը, տղաներից երեքին հաջողվեց հետ քաշվել ու սպասել թիկունքից օգնության եկող խմբին, իսկ Աբաջյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը շարունակեցին մարտը:
Այդ ընթացքում հակառակորդը ներխուժեց մեր դիրք: Աբաջյանն ու Զոհրաբյանը վիրավորվել էին, հասել էին կացարանի մոտ, վիրավոր Անդրանիկ Զոհրաբյանն արնահոսությունից մահացել էր…