Դեկտեմբերի 9-ի ընտրություններով մենք եւ մեր քաղաքացիները պետք է վերջնական արձանագրենք ՀՀԿ-ի վախճանը…Էդուարդ Աղաջանյան.

– Առաջնային պատճառը այն է, որ ՀՀԿ-ի թիրախում «Իմ Քայլը» դաշինքն է, եւ սխալ կլիներ անարձագանք թողնել այդ մեղադրանքները՝ հաշվի առնելով, որ դրանք բավականին ծանր բնույթ են կրում։

ՀՀԿ-ի հիշատակումը ամեն հնարավոր առիթով նպաստում է նրանց ռեյտինգի է՛լ ավելի իջեցմանը։ Ինչքան հաճախ մեր քաղաքացիներին նրանց մասին հիշեցվի, այնքան կնվազի հնարավորությունն ու հավանականությունը նրանց ԱԺ-ում ներկայացված լինելու։ Սա բնական է, եթե հաշվի առնենք, թե նրանք մեզ ինչ ժառանգություն են թողել։ Ինչո՞ւ է «Իմ քայլը» դաշինքի համար սկզբունքային, որ ՀՀԿ-ն չանցնի ԱԺ։ Շատերը ասում են, որ ուշադրության կենտրոնում պահելով նրանց՝ մենք նպաստում ենք նրանց PR-ին, բայց կարծում եմ՝ այդ հիմնավորումը արդեն իսկ հօդս է ցնդում։ Նրանք չպետք է լինեն, որովհետեւ քանի դեռ ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտում կա եւ ակտիվ է, սեւ ու սպիտակի դիսկուրսը լինելու է։ Մնացած քաղաքական ուժերը իրավացիորեն փնովում են եւ քննադատում այս բաժանումը, որովհետեւ, ըստ էության, մենք չենք մտնում բովանդակային քննարկումների մեջ, մենք դաշտը բաժանում ենք սեւ ու սպիտակի, բայց դա ստեղծված իրավիճակն է ապահովում։ Հենց սրա համար էլ ՀՀԿ-ն պետք է մեր քաղաքական դաշտից պարզապես մաքրվի: – ՀՀԿ-ի մասին անընդհատ խոսելով, մերժվածին մերժելով, արդյոք իրենց մասին հիշեցնելու հնարավորություններ չե՞ք ստեղծում։ – Այո, ՀՀԿ-ն եւ մասնավորապես Սերժ Սարգսյանը մերժվել են, բայց երբ ՀՀԿ-ն պահպանում է իր որոշակի ներկայացվածությունը ԱԺ-ում, մենք խնդիր ունենք վերջնականապես մերժելու, որ այդ երեւույթը մեր քաղաքական դաշտում տեղ չունենա։ Այն հանդիսանում է հակահեղափոխության ինչ-որ աղբյուր, որը պետք է իսպառ վերանա մեր քաղաքական ասպարեզից։ Դեկտեմբերի 9-ի ընտրություններով մենք եւ մեր քաղաքացիները պետք է վերջնական արձանագրենք ՀՀԿ-ի վախճանը եւ վերջնական փուլի հասցնենք այն պրոցեսները, որոնք սկսվեցին ապրիլ-մայիս ամիսներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: