«Պարոն Փաշինյան, հիմա Ձեզ եմ դիմում. ինձ հետաքրքրում է, որ ասում եք՝ «փռեք ասֆալտներին», դե Նազիկին փռեք ասֆալտին՝ իրա կալոնայի հետ: Էդ ա մեր պահանջը:
Նազիկը կալոնայով, ախրանայով, ման ա գալիս, ոնց ուզում ա, որտեղ ուզում ա. Էս ա՞ օրինական երկիրը, էս ա՞ նոր Հայաստանը: Մենք նոր Հայաստանն էսպես չենք պատկերացնում, օրենքը պետք է բաշխվի հավասարաչափ՝ կապ չունի գեներալ ա, բանվոր ա, թե նախարար: Էդ ոնց ա՞ լինում, որ «Հանրապետական»-ի կեղծարարներն «Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակում են՝ փոխանակ էդ մարդիկ պատասխան տան էս ժողովրդին»,- բարձրախոսով հայտարարեց Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ցույցի մասնակիցներից մեկը՝ շեշտելով, որ «չագուչն» էլ է իրենց ձեռքը, «մեխն էլ» և որոշողն իրենք են լինելու:
Հիշեցնենք, որ այսօր էջմիածինցիները վերսկսել են բողոքի ակցիան՝ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ: Նրանք նշում են, որ նա իրավունք չունի ազատության մեջ գտնվել: Այս պահին ցուցարարները քայլերթ են իրականցնում Էջմիածնում՝ երբեմն փակելով գլխավոր փողոցները: