Դրա համար բարեկրթություն է պետք, ինչի խիստ պակաս ունի Ծառուկյանը։ Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եվ այսպես՝ Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում ներողություն խնդրել լրագրողներից, որոնց վիրավորել է։ Զարմանալի չէ։ Հակառակը՝ զարմանալի կլիներ, եթե նա ընդուներ իր սխալը ու ներողություն խնդրեր։ Դրա համար բարեկրթություն է պետք, ինչի խիստ պակաս ունի Ծառուկյանը։ Դա փողով չի գնվում։ Նա նույնիսկ չի էլ պատկերացնում, որ լրագրողի հետ «դու»-ով ու «աղջիկ ջան»-ով խոսելն անթույլատրելի է, և դրա համար էլ է պետք ներողություն խնդրել։

Ու քանի որ Ծառուկյանն այս ամենը չի ուզում ընդունել, կոչ եմ անում պատգամավոր գործընկերներիս՝ Հայկ Գևորգյանին Վահագն Հովակիմյանին, Գայանե Աբրահամյանին, Վահագն Թեւոսյանին, Սիսակ Գաբրիելյանին, Թագուհի Թովմասյանին և մյուսներին, որոնք չեն մոռացել իրենց լրագրողական անցյալը, խորհրդարանում պաշտոնապես նախաձեռնել այս խնդրի քննարկումը՝ պատգամավորական էթիկայի տեսանկյունից և տեղեկացնել հանրությանը եզրակացության մասին»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում լրագրողներից հրապարակային ներողություն խնդրել՝ իր անբարեկիրթ պահվածքի եւ վիրավորանքների համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: