Եթե այդպիսի բան լինի, ես գերեզմանի մեջ շուռ կգամ. կարևոր հայտարարություն

Բանակցային պրոցեսը պետք է շարունակվի. մենք մեր դիրքորոշումները չենք փոխելու Արցախի հարցում․․․

Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր Սերժ Սարգսյանը՝ պատասխանել հարցազրուցավար վարող Արամ Աբրահամյանի հարցին՝

կապված Լեռնային Ղարաբաղյի հակամարտության խանդիը հաջորդ սերունդներին թողնելու հետ:

«Երբ որ Դուք ասում եք՝ ուրիշ (նկատի ունի ուրիշ մարդիկ, ովքեր կգան կառավարման-հեղ.), ես մի քիչ մտահոգվում եմ, ուրիշ, այսինքն՝ ի՞նչ:

Հայաստանում կարող գալ մարդիկ, ովքեր կհամաձայնե՞ն Արցախը հանձնել Ադրբեջանին: Ինձ համար դա անհասկանալի է»:

Արամ Աբրահամյանը հստակեցրեց՝ խոսքը փոխադարձ զիջումների մասին է. «Եթե հաջորդ սերունդների մասին է խոսքը, ես կարող է գերեզմանում շուռ գամ՝ էդպիսի բան լսելով»:

Ըստ Սերժ Սարգսյանի՝ ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ ադրբեջանցիներն այն պատրանքն ունեն, թե փոխզիջում նշանակում է զիջումներ միայն հայկական կողմերի կողմից:

Նա կարծում է, որ երբ մեր հակառակորդը հասկանա՝ փոխզիջում նշանակում է զիջում և՛ հայկական կողմերի կողմից, և՛ ադրբեջանական կողմի կողմից, այդ ժամանակ խնդիրը կարող է լուծվել:

«Մենք այլ ճանապարհ չունենք, եթե ունենայինք այլ ճանապարհ, այսինքն՝ առանց զիջումների՝ ասեինք՝ ամբողջը մերն է և վերջ, միգուցե կարելի էր դրան գնալ,

բայց չունենք այդպիսի ճանապարհ, դա խաղաղության ճանապարհը չէ, խաղաղության ճանապարհը համաձայնության գալն է:

Համաձայնության գալու համար անհրաժեշտ է երկու կողմի կարծիքը: Մեր ամենակարևոր խնդիրը պետք է՝ լինի ամեն օր, ամեն ժամ աշխատել հայկական Զինված ուժերի մարտունակությունը պահպանելու և զարգացնելու վրա:

Սա է ամենառեալ միջոցը՝ կայունությունը պահպանելու: Իհարկե, մենք պետք է զարգացնենք, խորացնենք մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, որովհետև նրանցից էլ է շատ բան կախված, բայց ամենահիմնականը հայ զինվորն ու սպան է».

Понравилась статья? Поделиться с друзьями: