Եթե ինքնասիրություն ու արժանապատվություն ունենայիք, ձեռ-ձեռի տված, վաղուց ինքնասպանություն գործած կլինեիք…

 

Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մտածում եմ, մտածում եմ ու մի շատ պարզ բան չեմ կարողանում հասկանալ։ Ինչու՞ այն` ինչ, ելնելով հեղափոխություն արած ժողովրդի ցանկություններից, ուզում են իրականացնել նոր իշխանությունները /գործադիր, օրենսդիր, դատական/, մերժում, չեն ընդունում ու ամեն կերպ քննադատում և վարկաբեկում են հին իշխանությունների սազանդարներն ու խամաճիկները։

Ընդ որում դա անում են ջանք ու եռանդ չխնայելով, մեկմեկու հերթ չտալով։ Քննադատում ու այպանում են վարչապետի, ԱԺ պատգամավորների, նախարարությունների աշխատանքն ու աշխատաոճը, մենտորական տոնով սովորեցնում, ուղղություն են ցույց տալիս հարցերում, որոնք տապալել են իշխանություն եղած տասնամյակներին։ Լավ, եթե այդքանը գիտեի՜ք, այդպես գլու՜խ եք հանում մեզ հուզող հարցերից ու հոգսերից, բա ինչու՞ է երկիրը հասել անդունդի եզրը ու, եթե ժողովուրդը ձեզ չմերժեր, չվռնդեր, այդպես էլ շարունակելու էիք ձեր երկրակործան քաղաքականությունը, թե’ ներքին,թե` արտաքին։

Եվ այդքանից հետո, կորցրած` ամոթ ու աբուռ, մոռանալով կատարած թալանն ու գործած անարդարությունները, հույսը դնելով ժողովրդի հիշողության կորստի վրա, մեղադրում եք նրա ընտրած իշխանություններին և նորերի վրա եք բարդում ձեր մեղքերը։ Ձեր լկտիությունն ու ցինիզմը սահման չի ճանաչում։

Եթե գոնե մի պտղունց ինքնասիրություն ու արժանապատվություն ունենայիք, ձեռ-ձեռի տված, ձեր թայֆայով վաղուց ինքնասպանություն գործած կլինեիք։ Հապա մի նայեք, թե ովքե՜ր են ձեզ ու ձեր ռոբ-սերժերին սատարելու ելել։ Մնացել եք մի քանի տասնյակ թափթփուկների, պիցցայից զրկված սովածների, մի քանի հազար դրամով ծախվելու պատրաստ խաժամուժի հույսին։ Լավ, դուք պատիվ, ինքնասիրություն չունեք, ձեր պիղծ կաշին ու ոչինչ չարժեցող գոյությունը փրկելու համար կարող եք առավոտից-գիշեր ու գիշերվանից-առավոտ չարախոսել, բամբասել, իրականությունը գլխիվայր շուռ տալ, բանի տեղ չդնել այն իրողությունը, որ մի ամբողջ ժողովուրդ հայհոյում է ձեզ ու թքում է ձեր երեսին։

Կարող եք։ Բայց գոնե ձեր երեխաների ու թոռների մասին մտածեք, ախր նրանք մեղք են։ Թե՞ որոշել եք որպես ժառանգություն, ձեր կերած թուքն ու մուրը թողնել նրանց։ Թեև` ի՜նչ եմ ասում և ու՜մ եմ ասում։ Եթե ի վիճակի լինեիք այսքանը հասկանալ, վաղուց արդեն բերաններդ ջուր առած կլինեիք, կամ էլ, որպես ինքնասպանության հետևանք, գետինը մտած կլինեիք։


Ինչքա՜ն մեղք եք, ողբա՜մ ձեզ…
Հ.Գ. Հա, չմոռանամ, էն ոնց է՜ր. Խորվիրապ` մի՜տք, Գանձասար` խո՜սք…»

Понравилась статья? Поделиться с друзьями: