Եկել է ախոռները մաքրելու ժամանակը…արդյոք 2016-ին եղե՞լ է պետական դավաճանություն, թե՞ ոչ։

Վերջին օրերի, թերևս, ամենաաղմկոտ թեման վերաբերում է Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովին, որն էլ ավելի է սրում Երևանի և Ստեփանակերտի՝ առանց այն էլ լարված փոխհարաբերությունները։ Առաջնային հարցադրումը հետևյալն է․ արդյոք 2016-ին եղե՞լ է պետական դավաճանություն, թե՞ ոչ։

Պաշտպանության նախարարը լրագրողների հետ զրույցում կարևորել է այն հանգամանքը, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում կփարատվեն հանրության բոլոր կասկածները, այդ թվում՝ այն կասկածները, որոնք տարածվել են Ադրբեջանի քարոզչական գործունեության հետևանքով։ Այս ձևակերպման մեջ ուշագրավն այն է, որ նախարարը ուղղակիորեն ահազանգում է տեղեկատվական անվտանգության տեսանկյունից Հայաստանի անպաշտպան ու խոցելի կարգավիճակի մասին։

Փաստորեն, Ադրբեջանը կարողանում է Հայաստանում հանրային կարծիք և օրակարգ ձևավորել։

Պատկերացնո՞ւմ եք, եթե Ադրբեջանն է կարողանում Հայաստանում քարոզչական դիվերսիաներ իրականացնել, ապա ի՞նչ արդյունքներ կարող են արձանագրել տարածաշրջանային տերությունները, օրինակ՝ Մոսկվան, որը տիրապետում է քարոզչական լուրջ ռեսուրսների։

Ի դեպ, ռուսները պարբերաբար մանիպուլյացիոն տարբեր գործիքակազմերով պարբերաբար տեղեկատվական հարձակումներ են իրականացնում Հայաստանում։ Սա չափազանց լուրջ մարտահրավեր է, որն ուղղակիորեն սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: