«Ես թքած ունեմ, Սասո՛ւն, քո՛ վրա էլ, քո՛ հեղափոխության վրա էլ».

«Սասնա ծռեր»-ի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանը պատասխանելով հարցին, թե «Սասնա ծռերի» գործով դատավարության ժամանակ դատախազը պահանջեց 9 տարվա ազատազրկում, արդյոք անակնկա՞լ էր իր համար, «Առաջին լրատվականի» եթերում ասել է, որ թեպետ չի ծանոթացել մեղադրական ճառին, բայց իր համար այդ ամենն անակնկալ չէր.

«Դատախազն ի՞նչ կորոշի, ի՞նչ կպահանջի, ես իմ արածի պատասխանատվության արժեքը հասկանում եմ: Ես, ի սկզբանե, տեսնում էի, որ իշխանափոխությունն «ընդունում-հանձնում է»: Ոչ մի հեղափոխություն չկա. կա շատ գեղեցիկ տեղափոխություն, որին խաբեությամբ մասնակից դարձրին ժողովրդին: Եվ սա այն հեղափոխությունն էր, իբր, որին Սասուն Միքայելյանն ասում էր՝ այս հեղափոխությունն ավելին արժե, քան Արցախյան ազատամարտը: Պատկանյանի բառերով պիտի ասեմ՝ ես թքած ունեմ, Սասո՛ւն, քո՛ վրա էլ, քո՛ հեղափոխության վրա էլ, որից շահ չունի ո՛չ ազգս, ո՛չ էլ հայրենիքս»,- ասել է Պավել Մանուկյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: