Ես հազար ու մի գործ ունեմ, բայց ինձ ազատ տեղաշարժվելու իմ իրավունքից զրկել են. Ալիկ Սարգսյան

2019 թվականի սեպտեմբերից մեղադրյալի կարգավիճակում գտնվող ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուց 4 ամիս անց էլ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության չի կանչում։

Սարգսյանը պնդում է՝ շարունակում է զրկված մնալ ազատ տեղաշարժի իր իրավունքից ու հարցնում է. «Ու էսպես քանի՞ տարի»։

«Ինձ գոնե մեկ անգամ պետք է կանչեն հարցաքննության, որ ես հասկանամ, թե այդ գործն ի՞նչ ընթացք ունի, հասկանամ, թե այդ ի՞նչ մեղադրանք է։ Ես հազար ու մի գործ ունեմ, բայց ինձ ազատ տեղաշարժվելու իմ իրավունքից զրկել են. ես իրենց գերի՞ն եմ, ինչ է, թե՞ իրենց անձնական սեփականությունը, էսպես քանի՞ տարի պիտի պահեն։

Մի խափանման միջոց են ընտրել, ու վերջ. մարդուն մեղադրանք են առաջադրել, խափանման միջոց են ընտրել, ու, որ կոմպետենտ որոշումով էսպես պահում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: