Երեկ զոհված սպան ոսկե մեդալով էր ավարտել դպրոցը.

Լուսանկարում երեկ զոհված սպան է՝ Հայկը, ով ոսկե մեդալով էր ավարտել դպրոցը.

Արմեն Աշոտյանը հրապարակել է երեկ զոհված սպայի լուսանկարը.

«Լուսանկարում երեկ զոհված սպան է՝ Հայկ Ասրյանը, ով ոսկե մեդալով էր ավարտել դպրոցը։ Աստված լուսավորի քո եւ մեր բոլոր զոհված զինվորականների հոգիները»,-գրել է նա:

Բանակում մահացած զինվոր Հայկ Ասրյանն ավարտել է Գորիս քաղաքի Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում։

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: