Երևի հանգանակություն կազմակերպենք` մեղք է, կարիքի մեջ է… հանցագործը:

ռՈԲԵՐՏ քՈՉԱՐՅԱՆԻ ՓՈՂԵՐԸ … ՊՐԾԵԼ ԵՆ
Երևի հանգանակություն կազմակերպենք` մեղք է, կարիքի մեջ է… հանցագործը:

«Խեղճ» կալանավորի, իր ընտանիքն արդեն թոշակի հույսին է մնացել:
Պատկերացնու՞մ եք` դատական ծախսերի համար ռոբն աղերսում է իր բարեկամներին, և, երևի, էդ բարեկամների փողերով էր,

  • որ հարյուր հազար դոլար էր տալիս, և է~ն մոսկվաներից ռեժիսոր հրավիրում, որ վերջինս կեղծ տեղեկություններով ՀԱԿԱՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ֆիլմ նկարահանի,
  • որ տասնյակ փաստաբաններ էր վարձում, որոնք մասնագիտացել են փաստեր կեղծելու, դատական պրոցեսները շարունակ ձգձգելու, կրկնվող իրենց մամուլի ասուլիսներում ոճրագործին հրեշտակների թևեր հագցնելու և շատ այլ մանիպուլացիաների մեջ,
  • որ ,,նախագահ’’ քոչարյանի աջակիցների դաշինք’’ են ստեղծում ու երեք ռուբլիանոց լացողների պահվածքի հանգույն` աղերս-պաղատանքներ են տարածում ,,անմեղ տեղը կալանավորված’’ իրենց ,,փառավորյալ’’ նախագահին ազատելու համար,
  • որ պիցցաներով ու հովհարներով դատարանների մուտքերի մոտ ծախու միտինգավորներ, լրագրողներ, լրատվամիջոցներ էին հավաքագրում` նախապես դոլարաներ բաժանելով:

Եթե շարունակենք թվարկել, մի հաստափոր գիրք կկազմի, էն քրգործի 80 հատորանոց նյութերն էլ վրադիր:
Եվ ի՞նչ է ստացվում` այս Նոր Հայաստանում այդ մարդակեր ռոբի նշանակած ու կաշառակերության մեջ մասնագիտացված դատավորները մերժում են դատախազության դիմումն ու կալանքից ազատում մեղադրյալ ռոբի թոշակի և անշարժ գույքի վրա դրված կալանքը: Ստացվում է, որ թավշյա հեղափոխության ալիքն այդ ոչ ու փուչ դատավորների կողքո՞վ է անցել, դրանք թքա՞ծ ունեն Հայաստանի վերափոխումների վրա: Այդ ալիքը դեռ չի՞ սրբել-տարել երկրի ներքին տականքներին, որ ինչ-որ մի պնակալեզ շարմազանով կարող է հայտարարել, թե` ,,Նիկոլը կործանման է տանում երկիրը’’, որ ինչ-որ մի ծախված, դիմակը պատռած զարուհի գլխին է հավաքում իր նման ծախված հայրենադավ լրագրողների և հայտարարում, թե` ,,Նիկոլը խաբեբա է’’: Զարուհին հենց ինքն է ամենամեծ խաբեբան ու պաշտոնի մեռածը: Ամո’թ քեզ, զարուհի:


Էս ու՞ր ենք հասել, որ կալանավոր ռոբը կարող է դատարանում համարձակվել ասել, թե` ,,ոտնահարվում են իր իրավունքները’’: Տո դու՞ ես իրավունքից խոսում, որ քո քրչոտ հագուստներով մտար Հայաստան ու միլիարդներ դիզեցիր` 10 տարի շարունակ ժողովրդի իրավունքները ոտնահարելով, նրան թալանելով, հարյուրավոր անմեղ մարդկանց լցնելով բանտերը: Պապանձվիր, դու` անամոթ ու անաբուռ կարիճ ռոբ:
Այս ի՞նչ է կատարվում Նոր Հայաստանում, որ թալանչի ռոբի տղան, արհամարհական ու նագլի ժպիտը դեմքին, կարող է հարցազրույցներ տալ իր հոր անմեղության մասին: Պարզապես ծիծաղելի է:

…Որպես հայուհի, որպես մեր Նոր երկրի ապագայով մտահոգ, ես վրդովվում եմ ու տարակուսանքս հայտնում, որ ձգձգվում, շատ է ուշանում նախկին այդ մնացուկներին, այդ թափթփուկներին, գող ու ավազակներին կարգի հրավիրելու գործընթացը, որ հատկապես դատական իշխանություն կոչված այդ նեխած, կաշառակեր կառույցը դեռ չի մաքրվել:

Աճապարեք, այ հեղափոխականներ, մենք շարունակում ենք հավատալ ձեզ, բայցև հանդուրժելի չէ ձեր արդար գործը կիսած թողնել: Չե՞ք նկատում, թե ,,թոշակի հույսին մնացած’’ ոճրագործը, այդ կարիճ ռոբը մեզանից թալանած իր միլիարդներով ինչ դավեր է նյութում կաշառված, հայի գենը մոռացած իր կամակատարների միջոցով:
Հավատով սպասում ենք…
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Понравилась статья? Поделиться с друзьями: