Զինվորների վիճաբանության արդյունքում հնչած կրակոցներից ունենք ծանր վիրավոր…մանրամասներ

 

Արտակարգ դեպք Արցախում. Հենակետում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա ծայրահեղ ծանր վիրավոր։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը, հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Ասկերանի մարտական դիրքերից մեկում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինվորներից մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ։

SHAMSHYAN.com-ը փորձում է պատկան մարմիններից պարզել վիրավոր զինվորի առողջական վիճակի, նրա, ինչպես նաև նրա վրա կրակոց արձակողի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ նրա վրա կրակոցներ արձակողը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի բարեկամն է, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։

Понравилась статья? Поделиться с друзьями: