Զոհված 23-ամյա զինծառայողը լեյտենանտ էր…

Երեկ զոհված զինծառայող 23-ամյա Հայկ Ասրյանը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը:

Նա հայտնեց, որ Հայկը ավարտել է Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցը` բարձր առաջադիմությամբ:

Սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Մինչ այդ ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, մասնագիտությամբ ծրագրավորող էր:
«Հայկը ծառայության էր անցել 2018 թվականի հուլիսից, որպես լեյտենանտ էր ծառայում: Հայրը ճանշինում է աշխատում: Իրենից փոքր եղբայր ունի եւ քույր: Շատ լավ մարդ, խելացի տղա է եղել, ամբողջ համայնքը ցավում է: Չգիտենք, չենք պատկերացնում ինչը կարող էր մահվան պատճառ լինել, սպասում ենք պաշտոնական տեղեկատվության»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, փետրվարի 14-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: