«Հողեր են վաճառվել, էնպիսի մախինացիաներ են արվել, որ եթե սկսեմ պատմել…. ձեր պատկերացրածից 10-ից 100 անգամ կզարմանաք, թե ուր կարող է հասնել մարդու հակապետական մտածելակերպը»,- «Առաջին լրատվական»-ի եթերում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով քաղաքային նախկին իշխանությունների գործունեության մասին:
Քաղաքապետը նշեց, որ իր էներգիայի 90 տոկոսը ծախսում է նախկին իշխանությունից ժառանգած խնդիրների վրա:
Նա նաև ընդգծեց, որ իր պաշտոնավարման շրջանում կառույցում կոռուպցիան իսպառ վերացվել է: