Ժողովուրդ մեր հրաշք վարչապետը սա էլ արեց…հենց նոր հաստատեց արտոնյալ պայմաններ կլինեն, դեռ երբեք այսքան հեշտ չի եղել վարկով բնակարան ձեռք բերել

ՀՀ կառավարությունը «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շարունակության նոր փուլի վերաբերյալ որոշում է կայացրել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով` այս որոշմամբ երիտասարդ ընտանիքները կարող են արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերել: Ավելին` եթե նախկինում երիտասարդ էր համարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների առավելագույն տարիքը 65-ն էր, ապա այն հիմա դարձել է 70: Ըստ վարչապետի` երիտասարդ ընտանիքները կարող են երկրորդային շուկայից, այսինքն` ոչ նորակառույց շենքից բնակարան ձեռք բերել հետեւյալ պայմաններով` Երեւանում հիփոթեքային վարկի տոկոսադրույքը կլինի առավելագույնը 7,5 տոկոս, մարզերում` 5,5 տոկոս: «Ընդ որում, խոսքն առավելագույն տոկոսի մասին է, որովհետեւ որոշակի բանկային մրցակցության պայմաններում այդ տոկոսներն ավելի ցածր կարող են լինել: Ես խոսել եմ կենտրոնական բանկի նախագահի հետ եւ նա ասաց, որ արդեն կան բանկեր, որ ավելի ցածր տոկոսով վարկեր կտան»,-հայտարարել է Փաշինյանը: Հաջորդ կարեւոր փոփոխությունը, որը վարչապետը շտապեց հայտնել, այն է, որ եթե նախկինում պահանջվում է կանխավճար բնակարանի արժեքի 30 տոկոսի չափով, հիմա այն կարող է լինել 10 տոկոս, եթե առկա է երկրորդ գույքի գրավ, կամ բնակարանի արժեքի 20 տոկոսի չափով ապահովագրություն. «Այսինքն` հնարավոր է, որ երիտասարդ ընտանիքը բնակարան է ձեռք բերում եւ ծնողներից մեկի բնակարանը գրավ են դնում, երբ կփակեն վարկը, բնակարանը գրավից դուրս կգա»: Իսկ նորակառույց բնակարանների համար վարկի մարման ժամկետը կկազմի 30 տարի, իսկ երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում ժամկետը կլինի 20 տարի: Վարչապետը փոխանցեց նաեւ, որ այս ծրագրով բնակարան ձեռք բերող քաղաքացիները հետ կստանան իրենց եկամտահարկը: Այսինքն` նրանց համար շատ դեպքերում կգործեն անտոկոս վարկեր, այսինքն 30 տարով անտոկոս վարկ: «Ես կարծում եմ` սա շատ լավ հնարավորություն է: Ես հույս ունեմ, որ այն մարդիկ, որոնք միջինից բարձր վճարվող աշխատանք ունեն, այս հնարավորությունից կօգտվեն»,-հույս հայտնեց Նիկոլ Փաշինյանը: Բայց որոշման այս նախագիծը պաշտոնապես հայտնի կդառնա կառավարության առաջիկա նիստերից մեկում: Թե երբ կարող են երիտասարդները արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերել, դեռեւս հայտնի չէ: Սյունէ Համբարձումյան:

Понравилась статья? Поделиться с друзьями: