Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես չեմ հասկանում, թե ինչու է արտաքին մեծ պարտքի տակ կքած, անհապաղ բուժման կարիք ունեցող, անտուն մեծ թվով ընտանիքներ ունեցող Հայաստան պետությունը միլիոնավոր դոլարանոց դղյակներ օրենքով նվիրում Հայաստանի 3 նախագահներին, ովքեր իրենց նախագահության օրոք երկրի ամենալավ ձեռնարկությունները օտարել են, դրանից լավ օգտվել, նրանց ձեռքն ամենևին էլ չոր քարի տակ չէ: Նրանք այնքան հարստություն ունեն, որ իրենց, իրենց թոռներին էլ կարող են բնակարաններով ապահովել»: