Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, հաղորդում է Sputnik-ի ղազախստանյան ծառայությունը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջինն ընդունել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ապա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: «Պուտինը ժպիտով մոտեցել է Նազարբաևին և ոչ միայն սեղմել նրա ձեռքը, այլ նաև գրկախառնվել»,- գրում է Sputnik-ի ղազախստանյան ծառայությունը: ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդները մոտ 20 փաստաթուղթ կքննարկեն, կորոշվի նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի ճակատագիրը: |
Ինչու է Նազարբաևն առաջինն ընդունել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին…
