Ինչու է Սերժ Սարգսյանը հրաժարվել իրեն հատկացվող բնակարանից…

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից երկու անգամ պաշտոնաթող նախագահին հատկացվելիք տան առաջարկի համար  հրաժարվել են՝ անվտանգության պահպանման պատճառաբանությամբ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Սերժ  Սարգսյանի գրասենյակը երկու անգամ հրաժարվել է: Երկուսն էլ, իրենց բնորոշմամբ, եղել են անվտանգության նկատառումներից ելնելով: Եվ այդ պատճառաբանությամբ տուն չի տրամադրվել: Օրենքը պետության վրա հստակ, պոզիտիվ պարտականություն է դնում, որ պաշտոնաթող նախագահին ապահովի բնակարանով: Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հրաժարվում է բնակարանից, այդ դեպքում օրենքի կարգավորման խնդիր կա»,-ասաց Աղաջանյանը:

Նա նշեց, որ միայն գրավոր պաշտոնական հրաժարվելու դեպքում պետությունը կարող է համարել այդ պարտականությունն իրականացված: Հակառակ դեպքում պետությունն ունի  պարտավորություն և պետք է լուծում գտնի, որն արդեն օրենքի դաշտում է:

Понравилась статья? Поделиться с друзьями: