Ինչպես է Կանադայի վարչապետը մոտենում և ողջունում Նիկոլ Փաշինյանին
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Թվիթերի իր էջում անդրադարձել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Ուրախ էի Ձեզ տեսնելու համար, պարոն Նիկոլ Փաշինյան: Անհամբերությամբ սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը՝ մյուս ամիս տեղի ունեցող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ»: