Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը Ալիևի որդու ծառայելու մասին ցունամի պետք է բարձրացներ Բաքվում: Երբ կարդացի նրա հայտարարությունները, անկեղծ ասած, հիացա ու հասկացա, որ դա անհետևանք չի լինելու: Իսկապես այն Ադրբեջանի ներքին իրավիճակի վրա ազդող տեքստ էր:
Ափշերոնյան խանությունում այնքան են ազդվել խոսքերից ու դրա պատճառով հանրային քննարկումներից, որ խոսնակի շուրթերով սպառացել են տապալել «Նիկոլաբռնապետությունը», եթե շարունակենք միջամտել ներքին գործերին:ՃՃՃ Շատ կուզենամ, որ Նիկոլ Փաշինյանի ելույթները ղարաբաղյան խնդրով այդպիսի թաքնված պոտենցիալ ու վեկտոր ունենան: Ժողովրդավարության առաջին համեմատական առավելություններն ակնհայտ են:
Խանը վախենում է տակ տալ, դրա համար երկու վայրկյանը մեկ Հայաստանը համարում է բռնապետություն: Տակ դերժած, տղերք ջան: Վարչապետի որոշ մտքեր իսկապես մարդ ա վատացնում՝ ոչ միայն Հայաստանում, այլ անգամ դրանից դուրս: