Իրականում որքան արժե Նիկոլ Փաշինյանի կրած ժամացույցը. Մեզ մի քիչ էլ զեղչով են վաճառել

Փաստորեն երկար ժամանակ քննարկվում է, թե իբր ես 50 հազար դոլարանոց ժամացույց եմ կրում (այսպիսի գին վերագրվել է մասնավորապես աջ կողմի ժամացույցիս), իսկ ես տեղյակ չեմ։

Ուրեմն, հայկական արդադրության այս ժամացույցները Երեւանի AWI խանութում վաճառվում են 76 հազար (ձախ կողմինը) եվ 105 հազար (աջ կողմինը) դրամներով:

Մեզ մի քիչ էլ զեղչով են վաճառել: Այս ժամացույցները գնել ենք իմ այն խոստման շրջանակում, որ պիտի կրեմ միայն հայկական արտադրության հագուստ, կոշիկ, ժամացույց:

Գրառմանս իմաստը նաեւ հայկական արտադրանքը քարոզելն ու արտադրողին, ներդրողին քաջալերելն է:

Հայաստանը պիտի դարձնենք արդյունաբերական երկիր:)

Понравилась статья? Поделиться с друзьями: