Լավ է, որ չի իրականացվել «Հյուսիս-Հարավ» ծրագիրը: Նիկոլ Փաշինյան

Լավ է, որ չի իրականացվել «Հյուսիս-Հարավ» ծրագիրը, դրանով կանխվել է կոռուպցիան: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ինչ ենք իրականացրել, բռնել, թալանել ենք ծրագիրը: Ու լավ է, որ չի իրականացվել, որովհետեւ չիրականացվելով առաջին հերթին կանխվել է կոռուպցիան: Մենք ունենք քաղաքական մոտեցում եւ դա իրականացնելու ենք: Հերիք է ամեն անգամ Համաշխարհային բանկը բերեք որպես վերջնական փաստարկ: Էս մոտեցումը դադարեցրեք»,-բարկացած հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այսօր պետական կառավարման համակարգում գնում է աշխատավարձերի բարձրացման գործընթաց. «Այսօր կան նախարարություններ, որտեղ աշխատավարձերի շոշափելի բարձրացումներ են տեղի ունեցել եւ կան նախարարություններ, որտեղ տեղի չեն ունեցել: Ընդ որում, մենք աշխատավարձի բազայի մեջ փոփոխություններ չենք արել:

Մենք պետք է դուրս գանք մտածողությունից, որ պետական կառավարման համակարգում աշխատում են մարդիկ, որոնք կարողություններ չունեն եւ կարողություններ ունենալու համար պետք է բացել նոր նախարարություններ, , նոր աշխատավարձերով, նոր հասիքներով եւ նրանք ոչ մի պատասխանատվություն չունենան հանրության առջեւ»,-ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: