Լավ լուր. Անհատ տաքսու վարորդները կազատվեն հարկային պարտավորություններից

Հարկային օրենսգրքի փոփոխությանը վերաբերող քննարկումների արդյունքում կարևոր որոշման ենք հանգում: Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը:

«Մենք քննարկում ենք և մոտ ենք որոշմանը, որ ՀՀ տարածքում և, բնականաբար, նաև Երևանում, անհատ տաքսու վարորդներին ազատենք բոլոր հարկային պարտավորություններից»,- ասաց նա:

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բազմաթիվ մարդիկ, որոնք աշխատում են նաև պետական հիմնարկներում, ոչ պետական հիմնարկներում, իրենց ընտանիքների սոցիալական հարցերը լուծում են նաև տաքսի վարելով»,- ասաց նա՝ նկատելով, որ այդ որոշման շնորհիվ իրենք ցանկանում են  հնարավորություն տալ այդ մարդկանց ավելի անկաշկանդ գումար աշխատել:

Նա նաև նշեց, որ կարծում է՝ իրենց որոշումը դրական ազդեցություն կարող է ունենալ քաղաքային տրանսպորտի համար, քանի որ հույս ունի, որ անհատ տաքսու վարորդները կիջեցնեն իրենց սակագները, և մարդիկ առավել շատ հակված կլինեն տաքսիներից օգտվելու:

Понравилась статья? Поделиться с друзьями: