Factor.am-ի հարցազրույցը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ
– Պարո՛ն նախարար, Կառավարության որոշմամբ՝ ՀՀ–ում այսուհետ անվճար բուժօգնություն կստանան մինչև 18 տարեկան քաղաքացիները: Ինչպե՞ս սա կազմակերպվեց, ի՞նչ միջոցներ են ուղղվել այս ուղղությամբ և երբվանից է որոշումըն ուժի մեջ լինելու:– Նախ՝ ֆիքսենք, թե մենք ինչ ունեինք մինչ այս և ինչ ենք ունենալու այսուհետ։ Մինչ օրս մենք ունեինք առողջության առաջնային պահպանման ծառայություններ, որոնք անվճար բուժօգնություն են տրամադրելու ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունների միջոցով ամբողջ ազգաբնակչությանը, այդ թվում՝ մինչև 18 տարեկաններին։
Հիվանդանոցներում անվճար բուժօգնություն ստանում էին մինչև 7 տարեկան երեխաները, այս որոշմամբ մենք այդ շեմը հասցնում ենք մինչև 18 տարեկան։ Հատուկ ուզում եմ նշել, որ հիվանդանոց պարզապես կոնսուլտացիայի համար գնալը վճարովի է, ծրագիրը ստացիոնար բուժման մասին է: Մյուս դեպքերում կան պոլիկնլինիկաներ, որտեղ այդ ծառայություններն անվճար են։ Օրինակ, եթե 10 տարեկան երեխայի նշիկները վիրահատելու համար քաղաքացին վճարում էր, հիմա արդեն չի վճարում։
– Ի՞նչ միջոցներ են ուղղվելու այդ ծրագրի իրականացմանը։
– Տարվա սկզբից հայտարարվել է, որ մենք ունենք պլանավորածից ավելի եկամուտներ պետական բյուջեում։ Կառավարության ներսում սկսվեցին քննարկումներ, թե որ ուղղություններով դրանք ծախսվեն և այդ ծրագրերից մեկը մեր կողմից ներկայացված փաթեթն էր, որի մի մասը կիրականացվի և կիրականացվի պետական բյուջեի միջոցներով։ Մի քանի օրից ընդամենը ծրագիրն ուժի մեջ կլինի: