Այսօրվանից Երևանում և մարզերում կգործեն շտապ օգնության 200 նոր մեքենաները: Դրանք, հիշեցնենք, Հայաստանին է նվիրաբերել Չինաստանը: Ծրագրի հանդիսավոր մեկարկը տրվեց այսօր, միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Չինաստանի դեսպանը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը առողջապահական համակարգի համար սա լրջագույն փոփոխություն որակեց: Նա հիշեցրեց, որ այս տարվա օգտոսոսին ՀՀ և Չինաստանի ժողովրդական հանրապետության առևտրի նախարարության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում Չինաստանի կառավարությունը մեր երկրին անհատույց տրամադրել է շտապ օգնության 200 մեքենա, այդ թվում՝ 65 ռեանիմոբիլ, 135 գծային շտապ օգնության մեքենա: