Լուկաշենկոն նոր բացահայտումներ է արել Սերժ Սարգսյանի մասին..

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ դրվագների մասին, հայտնում է Բելտա գործակալությունը:

Լուկաշենկոյի խոսքով, Բելառուսն ու Ռուսաստանը խոստացել են անհրաժեշտության դեպքում ռազմական ստորաբաժանում ուղարկել որոշակի երաշխիքներ ապահովելու համար:

«Հետո արդեն բացահայտ ասացի՝ …Սերժ, հանձնիր այդ 5 շրջանները: Ինչու չեք վերադարձնում, եթե դատարկ են: Նա ասաց՝ եթե վերադարձնեմ, նրանք ճանապարհը կկտրեն, կգրավեն Ղարաբաղը և այլն: Մենք Պուտինի հետ հստակ խոստացանք, որ մեր զորքերը կմտցնենք և դա թույլ չենք տա: Նա ասաց՝ ոչ, մենք չենք անի դա, չենք ցանկանում», – պատմել է Լուկաշենկոն:

«Դա առաջին քայլն էր: Այդ ժամանակ Ադրբեջանն ու Հայաստանը կլինեին ՀԱՊԿ-ում և Եվրազեսում: Դա պայմանն էր, որի դեպքում Ադրբեջանը կարող էր անդամակցել այդ կազմակերպություններին: Ինչու՞ հրաժարվեցիք: Լավ, Բելառուսը մի կողմ, բայց Ռուսաստանը երաշխավոր էր, որ այդտեղ երբևէ պատերազմ չի լինի, եթե ազատվեն այդ շրջանները, որոնք ընդունում եք, որ ադրբեջանական են: Խոսքը Ղարաբաղի մասին չէ», – շարունակել է պատմել Լուկաշենկոն:

Понравилась статья? Поделиться с друзьями: