Գորիսում 11 մետրանոց պղնձաձույլ խաչ է կանգնեցվել: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն, անդրադառնալով դրան, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Խաչապաշտ երկիր Հայաստանս… Իրականում բոլորը գիտեն, որ խաչ կանգնեցնողները չգիտեն խաչի խորհուրդը և թե որն է խաչ կանգնեցնողների իրական պաշտամունքի առարկան… Խաչեր ենք կանգնեցնում և մոռանում դրանց գոյությունը: Մոռանում ենք, քանի որ քսանմեկերորդ դարն է, իսկ մեզ դեռ հինգերորդ դարի կարևոր արժեքներն են առաջարկում/մատուցում:
Ժամանակի և տարածության մեջ մոլորված ժամանակակից անշունչ մետաղական խաչերի լինելությունը պատմական անցյալի գոյության առկայություն/լինելությունն է մեր չկայացող քսանմեկերորդ դարում: Ե՞վս մեկ Նարեկացի է պետք, որ կարողանանք սթափվել մարդու հոգին և մեր երկրի հասարակությունը կեղեքող, պատանդող երկվությունից;
Գորիսին և Հայաստանին խաչը չի պահպանելու/պաշտպանելու, պահպանելու/պաշտպանելու են կրթությունը, գիտելիքը, ազնվությունը, հասարակական արդարությունը և պաշտոնական արդարադատությունը; Խաչի խորհուրդը ինքնազոհաբերության լինելությունն է, կրթության ու գիտության խորհուրդ/իմաստը՝ կայացման ու զարգացման։
Կայացում ու զարգացու՞մ ենք ուզում՝ համալրենք կրթությունն ու գիտությունը կարող ուժերով, ՀՀ Պետական և ՏԻՄ բյուջեներից բոլոր ոչ առարկայական ծախսերը /մեքենաների շտեմարանների նորոգում, վճարվող խորհուրդատուների լայն ցացի կրճատում, ՀԿ-ներին տրվող գումարներ, անիմաստին մոտեցող գործուղումներ, հավելավճարներ, պարգևատրումներ և այլն/ հինգ տարով ուղղորդենք կրթությանն ու գիտությանը, լրացուցիչ կրթությանն ու գիտությանը նպաստող մի ազնիվ համընդհանուր հիմնադրամ ստեղծենք մասնավոր նվիրատվությունների համար և տեսնենք, թե իսկապե՞ս ենք ուզում և թե որքա՞ն ենք ուզում…»