Խոշոր ավտովթար Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան դիմաց, երկու հոգի հոսպիտալացվել է…մանրամասներ

Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 22:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան դիմաց, բախվել են 33-ամյա Վահե Գևորգյանի վարած Nissan X-Trail մակնիշի 777 RR 79 համարանիշի և 21-ամյա Էրիկ Սարգսյանի վարած Honda Fit մակնիշի 35 QV 973 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Nissan-ն էլ դուրս եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել կանաչ գոտում:

Երկու քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: