«Կարամ այնպես անեմ, որ ոչ մի անօդաչու սարք չմտնի Հայաստան». քաղաքացիները պատրաստ են առաջնագիծ մեկնել

Սեպտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում կա նաև Հայաստանի սահմանների վրա հարձակման անմիջական սպառնալիք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:

Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս պահի դրությամբ փաստացի իրականացվում է առաջին շարակարգի, այսինքն՝ մասնակի զորահավաք, բայց մենք որոշել ենք հենց այդպիսի որոշում ընդունել, որպեսզի իրավիճակին օպերատիվ արձագանքելու ըստ անհրաժեշտության հնարավորություն ունենանք»:

Armlur.am-ը շրջել է Երեւան քաղաքում զրուցել, քաղաքացիների հետ պարզելու համար, արդյոք պատրաստ են առաջնագիծ մեկնելու համար: Մեր զրուցակիցները վստահեցրել են, որ ցանկացած պահին կարող են Արցախ մեկնել, ռազմադաշտ ու կռվել թշնամու դեմ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան

Понравилась статья? Поделиться с друзьями: